Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին՝ նախօրեին տեղի ունեցած իր երդմնակալության արարողությունից հետո ստորագրել է օրենք, որով արգելվում է այդ երկրում ցույցերի ժամանակ դիմակ կրելն ու լազերի օգտագործումը։ Այս մասին տեղեկանում ենք վրացական պաշտոնական աղբյուրներից։ Օրենքը վրացական խորհրդարանի կողմից ընդունվել էր դեկտեմբերի 13-ին։ Համաձայն օրենքի, ցույցերի ժամանակ արգելվում է դեմքը դիմակով կամ այլ միջոցով քողարկելը։ Արգելված իրերի ցանկում են նաեւ լազերները, որոնք հաճախ են ցուցարարները կիրառում ընդդեմ տեսահսկման սարքերի եւ իրավապահների։ Օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Այլ
Ամենաընթերցված
3 վարչական շրջանում 2 օր ջուր չի լինի
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, իր հաճախորդներին, որ պլանայինն աշխատանքներով պայմանավորվա...
Չմարսեցին տեղի ունեցածը
Նախորդ ամիս Արաբկիրում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ ընդհարված բժշկուհի Արփինե Սողոյանի դո...
«Հրապարակ». Թեժ մրցակցություն է սպասվում
Թեժ մրցակցություն է սպասվում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար։ Հատկապես ծանր...
Շենքի տանիքում երիտասարդների հավաքույթը վերածվել է...
«Հրապարակ»-ի տեղեկություններով անցած գիշեր ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի...
×
❮
❯