Իրավունք

Քննչականը չի առգրավի Ծառուկյանի ձիերին

Քննչականը չի առգրավի Ծառուկյանի ձիերին

Քննչական կոմիտեն հերքում է տեղեկությունը, թե քննիչները պատրաստվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավել նրա ձիերին։

«Ընդամենն իրականացվել է ձիերի զննություն, ձիերի՝ տեղափոխելու հետ կապված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանու»,–ին հայտնեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

Նշենք, որ ավելի վաղ փաստաբան Հովհաննես Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իրենց համար անհասկանալի պատճառներով ձիերի առգրավումը հետաձգվել է։

«Առգրավման որոշումը դեռ հուլիսի 10 ին է կայացվել, տեխնիկական խնդիրներ էին առաջացել տեղափոխման հետ կապված։ Այնուհետև այսօր պետք է առգրավեին, բայց մեզ համար անհասկանալի պայմաններում դեռևս դա չի արվում ու չգիտենք՝ ինչու։ Մենք այժմ բողոքարկում ենք դատավարական կարգով քննիչի կայացրած որոշումը, քանի որ դրանք համարվում են ընտանի կենդանիներ և որևէ քրեական վարույթի առարկա չեն կարող հանդիսանալ»,- լրագրողներին ասել էր փաստաբանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Չմարսեցին տեղի ունեցածը

Չմարսեցին տեղի ունեցածը

Նախորդ ամիս Արաբկիրում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ ընդհարված բժշկուհի Արփինե Սողոյանի դո...

×
Gallery Image