Հարցազրույց

«Հրապարակ». Մեծ փոփոխություն կա սփյուռքահայերի տրամադրությունների մեջ

«Հրապարակ». Մեծ փոփոխություն կա սփյուռքահայերի տրամադրությունների մեջ

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

- Երեկ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հերթական աղմկահարույց հայտարարություններն է արել: Ասել է, որ եթե  Հայաստան ենք ճանաչում 29.800 քառակուսի կիլոմետր տարածքը, այլ երկրից այլ պահանջ երբեք չենք ունենում: Խոսել է նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին:

- Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանության ղեկին մի թրքահպատակ խումբ է կանգնած, որն ամեն բան ուրացել է, եւ փորձում են Հայաստանը տանել նոր կապիտուլյացիայի: Թշնամու հետ սինխրոն աշխատում են: Ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, եւ ինչ է ուզում անել նա, ըստ իս` ակնհայտ է, խնդիրն այն է, որ պետք է սրա դեմն առնենք, այս հայրենադավներից պետք է ազատվենք:

- Վերջին շրջանում Դուք շրջագայությունների էիք մեկնել սփյուռքի հայկական գաղթօջախներով` Ռուսաստան, Լիբանան, ԱՄՆ: Այս երկրներում վերջին շրջանում հանդիպումներ եք ունեցել: Ի՞նչ հանդիպումներ էին դրանք, ի՞նչ նպատակով էիք մեկնել:

- Նպատակը թե՛ քաղաքական հանդիպումներն էին, թե՛, ամենակարեւորը` սփյուռքի մեր հայրենակիցների հետ հանդիպումները: Սփյուռքահայերի հետ տարբեր հանդիպումներ ունեցա, այդ թվում` կուսակցական հանդիպումներ քաղաքական ուժերի հետ: Հիմնական նպատակը համայնքային հանդիպումներն էին: Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակի մասին մեր հայրենակիցներին բացատրություն տալը բավականին կարեւոր է: Նպատակը, առհասարակ, Հայաստան-Արցախ-սփյուռք միասնականության վերականգնումն է:

- Սփյուռքում ի՞նչ տրամադրություններ են: Սփյուռքահայերն ի՞նչ կարծիք ունենք Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

- Հաշվի առնելով պարբերական շփումները՝ կարող եմ հստակ ասել, որ մեծ փոփոխություն կա սփյուռքահայերի տրամադրությունների մեջ, ճնշող մեծամասնությունը կարծում է, որ Հայաստանի օրվա իշխանությունների վարած քաղաքականությունն ուղղակի անընդունելի է: Հայաստան-սփյուռք հարաբերությունները եւս մտահոգիչ են: Առհասարակ, սփյուռքում կա մեծ շփոթություն եւ անորոշություն՝ այսօրվա Հայաստանի հետ կապված:

- Ո՞ւմ հետ եք հանդիպել, ո՞ր կառույցների, միայն դաշնակցականների՞:

- Ոչ: Օրինակ` Լոս Անջելեսում եւ Ռուսաստանում տեղի է ունեցել համայնքային բաց հանդիպում, որոնց մասնակցել է 700 հոգի: Կուսակցական, քաղաքական հանդիպումներից զատ, առաջնահերթությունը տրվել է մեր հայրենակիցների հետ հանդիպումներին: Հիմնական նպատակը հասարակության հետ հանդիպելն է եղել:

- Հայաստանի եւ սփյուռքի դաշնակցականների մտածողության, վերաբերմունքի մեջ կա՞ն էական տարբերություններ:

- Չկան տարբերություններ եւ չեն էլ կարող լինել: Մեր գաղափարը մեկ համահայկական գաղափարի շուրջ համախմբվելն է: Դաշնակցության մեջ պետք չէ դրսի ու ներսի դաշնակցականներ փնտրել: Ոչ մի տարբերություն չկա:

- Ըստ Ձեզ, այդ հանդիպումներն ի՞նչ արդյունք տվեցին:

- Շատ կարեւոր են նման հանդիպումները` մի քանի իմաստով: Նախ հնարավորություն է՝ մարդկանց ուղղելու իրենց իսկ հուզող բազմաթիվ հարցերը: Սա շատ կարեւոր է: Իրական վիճակը ներկայացնելը եւս շատ կարեւոր է: Ուժերը գործնականում համախմբելու քննարկումները եւս շատ կարեւոր են: Սփյուռքում եւս իշխանություններն իրենց խամաճիկներն ունեն: Ամեն կերպ սփյուռքը պառակտող, ապատեղեկատվություն տարածող խամաճիկների դեմ նման հանդիպումները եւս շատ կարեւոր են:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image