Կիևի կենտրոնում մի քանի փողոցներ փակված են, փակ է նաև Շուլյավսկի կամրջով երթևեկությունը։
Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր առաջին անգամ այցելել է Կիև։
Նրա այցի պատճառը ռուսական ավիացիայի ակտիվ շարժն է։
Նշվում է, որ պետությունների ղեկավարները հանդիպում են անցկացրել Սուրբ Միքայելի տաճարում եւ հարգել Ուկրաինայի պաշտպանների հիշատակը։
Բայդենը այցի ընթացքում ասել է, որ Ուկրաինան կստանա 500 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ, որի մասին պաշտոնապես կհայտարարվի վաղը՝ փետրվարի 21-ին։
Ամերիկացի առաջնորդի այցը Կիև նրա առաջին այցն է Ուկրաինա՝ ռուսական ներխուժման սկզբից ի վեր։ Այցի մասին նախապես չէր հայտարարվել։ Փետրվարի 20-ի առավոտյան փողոցներ են փակվել Կիևի կենտրոնում, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատան և կենտրոնական երկաթուղային կայարանի մոտ։
Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Կիևում սպասվում է երկրի «գլխավոր» արևմտյան դաշնակիցներից մեկի այցը և խոստացել է «անակնկալ»։