Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքական աշունը կսկսի շրջագայություններով։ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը աաշտոնական այցով սեպտեմբերի 17-19-ը կմեկնի Բուդապեշտ (Հունգարիա) եւ կրկին պաշտոնական այցով՝ սեպտեմբերի 25-30-ը՝ Օտտավա (Կանադա ։ Երկու այցերի ընթացքում էլ Սիմոնյանի գլխավորած մեծաթիվ պատվիրակության կազմերում բացառապես իշխանական պատգամավորներ են եւ աշխատակազմի ներկայացուցիչներ։
ԱԺ մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը մեզ փոխանցեց, որ հայ-հունգարական խմբում ընդգրկված չէ որեւէ ընդդիմադիր պատգամավոր, իսկ հայ-կանադական բարեկամական խմբում թեպետ կան ընդդիմադիրներ, սակայն ԱԺ նախագահը որոշել է ընդգրկել միայն ՔՊ-ականներին․
«Այդ որոշումը կայացվել է՝ ելնելով այդ պատգամավորների ակտիվությամբ, տվյալ խմբում ծավալած գործունեությամբ, հայ-կանադական հարաբերությունների զարգացմանն ուղղված իրենք ջանքերի համար»։
Նշենք, որ Կանադա մեկնող պատվիրակության կազմում ընդգրկված պատգամավորներն են Արման Եղոյանը, Հասմիկ Հակոբյանը, Ռուստամ Բաքոյանը, Արթուր Հովհաննիսյանը։