Ներկայում Հարավային Կովկասը կանգնած է պոտենցիալ ռազմական առճակատման վտանգի առջև, մասնավորապես՝ կապված միջանցքի հետ, որը Ադրբեջանին ուղիղ ցամաքային մուտք կապահովի դեպի Նախիջևանի տարածք։
Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ նկատի ունենալով «Զանգեզուրի միջանցք»-ը։
«Կարևոր է գիտակցել, որ Ռուսաստանը շահագրգռված է այս հակամարտությունը սրելու մեջ: Սակայն այս հարցի այլընտրանքային լուծումներ կան, որոնք չեն ենթադրում ուժի կիրառում։
Կուզենայի կոչ անել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը որպես հնարավոր օրինակ դիտարկել Ուկրաինայի և Մոլդովայի միջև առկա համաձայնագիրը։
Այն սցենարում, երբ Ուկրաինայից պահանջում էր մուտք գործել Օդեսա քաղաքից դեպի Օդեսայի մարզի հարավային հատված, Մոլդովան պատրաստակամորեն համաձայնեց վարձակալել Դնեստրով անցնող ճանապարհը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի համանման լուծում կիրառելը շահավետ կլինի երկու երկրների համար։ Հայաստանը կարող է առևտրային և ֆինանսական օգուտներ ստանալ, ինչպես նաև մուտք ունենալ դեպի կարևոր տարանցիկ ճանապարհներ: Բացի այդ, Ադրբեջանը կարող է խուսափել ռուսական զորքերի շարունակական ներկայության անհրաժեշտությունից, ինչը, ի վերջո, կհանգեցնի երկու երկրների միջև խաղաղ գոյակցության»,- ասվում է Վրաստանի բանտարկված նախկին նախագահի գրառման մեջ։