Ինչո՞վ ա ծանր Հայաստանի վիճակը, ի՞նչ ա եղել Հայաստանին բայց. ՀՀԿ-ի թեկնածու

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Սիսիանում մարտի 26-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ ցուցակի առաջին համար, համայնքապետի թեկնածու Ջիվան Մարգարյանը:
- ՀՀԿ-ն մասնակցում է ՏԻՄ ընտրություններին, Դուք համայնքապետի թեկնածուն եք, ընտրություններին մասնակցելու է 3 ուժ` ՀՀԿ-ն, «Քաղաքացու որոշումը» և ՔՊ-ն: Երեկ մեզ հետ զրույցում նշեցիք, որ սարերում եք, այժմ իջել եք սարերից, մի փոքր պատմեք, թե ինչ եք պատրաստվում անել:
- Իմ ձայնային հիշողությունը լավ է, հա, երեկ էլ ենք զրուցել: Դե ի՞նչ նորություն պիտի լինի, թղթերը հանձնել, սպասում ենք:
- Ի՞նչ թղթերի մասին է խոսքը:
- Դե, ճիշտն ասած ես չգիտեմ, ինչ թղթեր որ պահանջվում ա:
- Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 19-ին էր:
- Մենք մեր գրաֆիկով ինչ պետք ա՝ արել ենք:
- Սիսիանում մարդիկ ի՞նչ տրամադրություններ ունեն: Հայաստանում բավականին ծանր շրջան է, մարդիկ մի քանի ամսվա ընթացքում պետք է երկրորդ ընտրություններին մասնակցեն: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:
- Ինչո՞վ ա ծանր Հայաստանի վիճակը, ի՞նչ ա եղել Հայաստանին բայց:
- Սյունիքի մարզում եք ապրում, կարծես, ընդդիմադիր եք, ե՞ս պետք է ասեմ, թե Հայաստանն ինչ վիճակում է:
- Մարդիկ ամեն մեկն իր կարծիքն ունի, ես ոչ քարոզարշավի եմ մտել, ոչ էլ կարամ բան ասեմ: Որ գնամ քարոզարշավի, կասեմ:
- Մարդկանց հետ չե՞ք շփվում:
- Բայց դա ի՞նչ կարևոր ա, կամ ի՞նչ քննարկելու հարց, իմ ինչի՞ն ա պետք:
- Նախորդ անգամ ընտրություններին ոչ մի ուժ չկարողացավ 50+1 տոկոս ձայն հավաքել, կարծիքներ կան, որ այս անգամ ևս նման պատկեր է լինելու:
- Դա իմ գործը չի, դա ինձ չի հետաքրքրում:
- Բայց Դուք թեկնածու եք, ինչո՞ւ չի հետաքրքրում:
- Հա, ի՞նչ անենք թեկնածու եմ: Կձախողվենք` կձախողվենք:
- Մարդիկ ՀՀԿ-ին վստահո՞ւմ են:
- Ընտրությունների արդյունքները ցույց կտան ամեն ինչ: Քարոզարշավից հետո ես կխոսեմ: Հիմա կարող եմ օրենքի պահանջներ խախտել:
- Հարցազրույց տալն օրենքի պահանջների խախտում չէ, կարող եք հանգիստ լինել: Եթե Դուք դառնաք համայնքապետ, ի՞նչ կփոխեք ձեր քաղաքում:
- Երբ ընտրություններ լինեն և ես ընտրվեմ, այն ժամանակ էլ այդ հարցին կպատասխանեմ:
- Իսկ սիսիանցիներին որևէ խոստում չունե՞ք տալու:
- Երբ քարոզարշավը սկսի, ծրագիր եմ տալու:
- Ի՞նչ խնդիրներ կան այսօր Սիսիանում:
- Ես շատ գործեր ունեմ, չեմ կարող էլ խոսեմ:
Կարծիքներ