Մոսկվայում ձերբակալվել է Միհրան Պողոսյանը

Մոսկվայում ձերբակալվել է Միհրան Պողոսյանը

Ռուսական աղբյուրները հայտնում են, որ Մոսկվայում ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որի նկատմամբ Հայաստանը հետախուզում էր հայտարարել։

Mash տելեգրամ ալիքի տեղեկություններով՝ նախկին պաշտոնյային երեկ կեսօրին Տվերսկայա փողոցում կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Նա ունեցել է փախստականի վկայական։

«Նրա բերման ենթարկելու մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ։ Պողոսյանը մոտ ապագայում կարտահանձնվի։ Միաժամանակ ռուսական կողմը նախկինում մերժել է Պողոսյանին տուն ուղարկելու խնդրանքը»,-նշել է աղբյուրը։