Ռուսաստանը գնդակոծել է Ուկրաինայի Նիկոլաև քաղաքի բնակելի թաղամասը, հայտնել է քաղաքի քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչը։
Նրա խոսքերը մեջբերում են ուկրաինական լրատվամիջոցները:
Միջադեպին անդրադարձել է նաև Վլադիմիր Զելենսկին: Սոցհարթակների իր էջերում նա տեղեկացրել է, որ Նիկոլաևում ռուսական բանակի կողմից բնակելի թաղամասի գնդակոծության հետևանքով կան զոհեր.
«Ռուսական հրթիռը խոցել է բնակելի շենքի մոտ գտնվող խաղահրապարակը. Այս պահին հայտնի է 3 զոհի և 5 վիրավորի մասին»,- ասել է Զելենսկին։
Առայժմ չի նշվում, թե զոհերի և տուժածների մեջ երեխաներ կան, թե ՝ ոչ: