2/11 եւ 2/12 ընտրատեղամասերում ուղղորդված քվեարկություն է գնում
«Ազգային առաջընթաց» կուսակցության պատասխանատու Անդրանիկ Գինոսյանը «Հրապարակ»-ին ահազանգում է Նոր նորք վարչական շրջանի 187 միջնակարգ դպրոցի ներսում գտնվող 2/11 եւ 2/12 ընտրատեղամասերում ուղղորդված քվեարկություն է գնում։
«Այնտեղ գտնվող մեր վստահված անձը փոխանցեց, որ ՔՊ-ի մարդկանցից մեկը բակում կանգնած ուղղորդում է քաղաքացիներին, առանց համապատասխան բեյջի անարգել մտնում է ընտրատեղամաս, ընտրողների թվեր է հարցնում։ Իրեն այդ թվերը տալիս են, թե ինչու՝ չգիտեմ։ Հանձնաժողովի նախագահին հարցնում եմ՝ ինչու՞ եք թվեր ասում մի մարդու, որը չունի նման տեղեկություն ստանալու լիազորություն, պատասխանում է, թե չի նկատել։ Կարծում եմ, որ հանձնաժողովի նախագահը ՔՊ-ական է, եւ կողմանակալություն է անում։ Տվյալ անձի հետ ոստիկան է կանգնած, որը նույնպես թիվ է հարցնում»,-ասաց նա։
Անդրանիկ Գինոսյանը նշեց, որ նույն պատկերն է նաեւ 2/4 հասցեում:
Կարծիքներ