Բարձաստիճան զինվորականը չի թողել, որ զորքը հետ գրավի բարձունքը

Բարձաստիճան զինվորականը չի թողել, որ զորքը հետ գրավի բարձունքը

Այն օրը հեռուստացույցով մի ռեպորտաժ աչքովս ընկավ։ Ռեպորտաժը բարձրաստիճան զինվորականի մասին էր, ով չի թույլատրել զինվորականներին՝ հետ գրավել ադրբեջանցիների վերցրած բարձունքը։ Իմ ունեցած տեղեկություններով՝ մենք էլի ունենք նման իրավիճակներ, որոնք, հույս ունեմ, որ էլի կդառնան ռեպորտաժի թեմա։ Բարձրաստիճան զինվորականը փաստորեն զորքի մեջ խուճապ է տարածում ու իր ենթակային հանձնարարում է, ասում՝ գնա զորքի մեջ խուճապ տարածի

Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հարուցապատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 «Մտածում եմ՝ կարո՞ղ է ուրիշ երկրի գործակալներ են այդ մարդիկ, հավաքագրված գործակալներ։ Ես պնդում չեմ անում, ես անում եմ իմ վերլուծական հետևությունը, որովհետև ես ուզում եմ բացատրություն գտնել։ Այսինքն՝ ինքը կամ վերևից պիտի հրաման ստացած լիներ, և ես պիտի տայի այդ հրամանը, իսկ ես գիտեմ, որ այդ հրամանը չեմ տվել։ Ուրեմն ինքը ուրիշ տեղ ունի վերև, որտեղից ստացել է հրամաններ և կատարել է։ Որովհետև եթե ես տված լինեի այդ հրամանը, այդ մարդը պրոբլեմ չուներ, կասեր՝ վարչապետը հրամայել է, ես կատարել եմ, ես զինվորական մարդ եմ։ Բայց քանի որ ենթադրում եմ՝ ինքը մի տեղից է հրաման ստացել, որտեղից հրաման ստանալու փաստը բացահայտվելու պարագայում ավելի լուրջ մեղադրանք կստանա, այսինքն՝ կստանա լրտեսի, հայրենիքի դավաճանի մեղադրանք, ինքն ասում է՝ մեղավոր եմ, ինձ անփութության համար դատեք»,- հավելեց Փաշինյանը։

Նշենք, որ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վարչապետից հետաքրքրվել էր, թե 44-օրյա պատերազմում այդ ինչ 5-րդ շարասյուն է գործել, որի մասին Փաշինյանը խոսում էր իր վերջին ասուլիսի ընթացքում։