Պատմության նախկին դասատու, այժմ զորավար ներկայացող Սուրեն Պապիկյանը երեկվա իր ասուլիսում հերթական անգամ փայլել է իր «համեստությամբ»՝ ճանապարհ անցած եւ վաստակ ունեցող զինվորականներից մեկի՝ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի մասին խոսելիս։ Պապիկյանը, անդրադառնալով Հակոբյանի նախկին հայտարարություններից մեկին, կոպտել է նախկին զինվորականին։ «Մովսես Հակոբյանը, գուցե, ամոթ ու պատիվ ունենա ու լռի, հորդորում եմ լռել ու ծպտուն չհանել»,- ասել է Պապիկյանը։ Պոռոտախոսության եւ անտակտության հարցում անգերազանցելի իշխանավորները հաշվի չեն առնում անգամ տարրական մարդկային փոխհարաբերությունները, ասենք՝ այն փաստը, որ Մոսիի երկու զարմիկներն իրենց յուրայիններն են, եւ Մոսին էլ, ի դեպ, բավականին զուսպ է խոսում եւ տեւական ժամանակ է՝ անգամ շատ չի քննադատում իրենց: Իսկ զարմիկներից մեկը Արմեն Գրիգորյանն է՝ ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող, մյուս զարմիկը՝ Գրիգորյանի հարազատ մորաքրոջ տղան, Սուրեն Պապիկյանի անմիջական ենթական է։ Խոսքը ԶՈՒ շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Վահրամ Գրիգորյանի մասին է, որին Պապիկյանն անձամբ է նշանակել այդ պաշտոնում։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
ՔՊ-ն ազատվո՞ւմ է Կարեն Սարուխանյանի կադրերից
Օրերս իշխանամերձ շրջանակները սոցցանցերի հարթակներում տարածում էին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սա...
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվ...
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։...
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 23-ի դրությամբ
ՀՀ բանկերում այսօր՝ հուլիսի 23-ին ժամը 9:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 3...
Պետք է կույր լինել՝ չտեսնելու, որ...
Նախկին «կոկորդիլոսագետ» Գարիկը որոշել է հիմնովին վերադառնալ Ազգային Ժողով: Հիմնովին, քանի որ մարզպետ...
×
❮
❯