Թող ոչ մի զոհ չպահանջվի լրագրողներից բացի

Թող ոչ մի զոհ չպահանջվի լրագրողներից բացի

Մոտ 3 շաբաթ առաջ Ազգային անվտանգության ծառայությանը գրավոր հարցում էի ուղարկել՝ հարցման մեջ ներառելով ընդամենը 2 հարց։ Հարցումը տպված տարբերակով անձամբ տարել և գցել էի ԱԱԾ փոստարկղը, քանի որ այս գերատեսչությունը էլեկտրոնային տարբերակով հարցումներ չի ընդունում․ նախկինում նման փորձ ունեցել եմ։ Ինչպես և կանխատեսվում էր, պատասխանը հնգօրյա ժամկետում չստացա, սակայն ինքս իմ մեջ փորձում էի արդարացնել ԱԱԾ-ին՝ երևի զբացված են, երկրում արտակարգ դրություն է և այլն։ Այսօր զանգահարեց ԱԱԾ աշխատակիցը և ասաց, որ հարցման պատասխանը պատրաստ է, ապա հարցրեց, թե կարո՞ղ եմ գնալ և իրենց մոտից վերցնել։ Ինչպես հայտնի է, պետական գերատեսչությունները արտակարգ դրությամբ պայմանավորված թղթային տարբերակով դիմումներ, բողոքներ և առաջարկներ չեն ընդունում, քանի որ այդպես վարակվելու վտանգը ավելի մեծ է, և անցել են առցանց ռեժիմի, նույնիսկ հատուկ հավելվածներ կան դիմումները առնցանց ընդունելու համար։ Սակայան, պարզվում է, թղթային տարբերակով պատասխանները լավ էլ տալիս են «կարևորը մենք չվարակվենք, լրագրողը ջայնամ» տրամաբանությամբ։ Երբ աշխատակցին ասացի, որ ես մարզերից մեկում ինքնամեկուսացվել եմ և չեմ պատրաստվում գնալ ԱԱԾ, այդ ժամանակ նոր միայն մտքով անցավ, որ կարելի է էլեկտրոնային հասցեով ուղարկել։