Քաղաքականություն

Ինչու է լռում Ալիևը․ հայկական կողմը նոր փաստաթուղթ է փոխանցել

Ինչու է լռում Ալիևը․ հայկական կողմը նոր փաստաթուղթ է փոխանցել

Այո, մեր կողմից փոխանցվել է խաղաղության պայմանագրի մեր տարբերակը, սակայն արձագանք որպես այդպիսին մենք դեռ չունենք։  Իրականում, երբ մենք էլ ստանում ենք նմանատիպ փաստաթուղթ, դրա արձագանքի ձևավորումը տևում է որոշակի ժամանակ։ Ես ենթադրում եմ, որ որոշ ժամանակ անց ինչ-որ արձագանք կլինի։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահի դրությամբ տեղի է ունեցել խաղաղության պայանագրի շուրջ ընթացող աշխատանքի երեք շրջափուլ, այսինքն՝ նրանք են առաջարկ արել, մենք՝ արձագանքել և այլն, ու այս մասով աշխատանքը մենք միանշանակ պիտի շարունակենք։ Ուզում եմ տեղեկացնել նաև, որ անկախ առերես հանդիպումներից, իրականացվում են նաև փաստաթղթային աշխատանքներ ու այդ աշխատանքները միշտ չէ, որ պահանջում առերես հանդիպում։ Օրինակ վերջերս մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել սահմանների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ։ Մենք հիմա նաև դրա արձագանքին ենք սպասում»,- հավելեց Փաշինյանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image