Անկարայում չեն բացառել, որ շուտով կբացվի հայ-թուրքական սահմանը
Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է դրական ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։
Նա չի բացառել, որ մոտ ապագայում երկու երկրների քաղաքացիները կկարողանան սահմանը հատել անձնագրով։
«Հիմա խաղաղ բանակցությունների ընթացքը նորմալ է, կապեր են հաստատվել, որոնք գոյություն չունեին շուրջ 30 տարի, սա շատ կարևոր է»,- ասել է Էրդողանի մամուլի քարտուղարը։
Կարծիքներ