Ընդամենը մի քանի լուսանկարի համար թշնամուն նոր ուղիներ են մատնացույց անում

Ընդամենը մի քանի լուսանկարի համար թշնամուն նոր ուղիներ են մատնացույց անում

Երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լուսանկարներ տարածեց Սև լճի հատվածից եւ դրանից մեծ աղմուկ բարձրացավ։ Առաջին ռեակցիան այն էր, որ մեկ ուրիշ լճում լուսանկարվել է՝ Սեւ լճի տեղն է ուզում անցկացնել։ Եւ պատճառն այն էր, որ մարդիկ գիտեին` Սեւ լճին մոտենալն անհնարին է՝  լիճը թշնամու վերահսկողության տակ է։ Սակայն պարզվում է՝ լուսանկարներն իսկապես Սեւ լճից են եւ Ավինյանին այնտեղ ուղեկցել են թերևս թշնամուն անհայտ գաղտնի ճանապարհով։ Հերթական կեղծ իմիտացիան են փորձել ստեղծել` իբր ամեն ինչ կարգին է։ Բայց այստեղ ուրիշ խնդիր է առաջացել` արդյունքում թշնամուն լրացուցիչ կորդինատներ են տրամադրել, որոնց մասին մինչև Ավինյանի լիճ հասնելը տեղեկություն նրանք չունեին։

Հավաստի աղբյուրը մեզ պատմեց, որ դեպի Սև լիճ բարձրանալիս բարձրաստիճան զինվորականներից մեկը մոտեցել է Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և խնդրել, որ թշնամուն դեռևս անհայտ ճանապարհով չմոտենան լճին և ավելորդ լարվածություն չստեղծեն։ Սակայն զինվորականի հորդորներին իշխանականները չեն լսել և հասել են լիճ։ Ընդամենը մեկ սելֆի անելու համար, փաստորեն, իշխանական էշելոնը պատրաատ է վտանգել սահմանին կանգնած տղաների կյանքը եւ թշնամուն հուշել տեղանքի գաղտնի ուղիները։