ԵԽԽՎ-ում մեկնարկեց հայ ռազմագերիների հարցի քննարկումը

ԵԽԽՎ-ում մեկնարկեց հայ ռազմագերիների հարցի քննարկումը

ԵԽԽՎ-ում մեկնարկեց հայ ռազմագերիների հարցի քննարկումը։ Քննարկումը տեւելու է մոտ մեկ ժամ կամ մի փոքր ավելի։ Ելույթների համար գրանցվել է 24 պատգամավոր։ Ամեն պատգամավոր կարող է ելույթ ունենալ 3 րոպե, բացառությամբ առաջին ելույթ ունեցողի, որը կարող է խոսել 7 րոպե։

Ստեֆան Շեննախը կոչ է անում հարգել հակառակորդին, կոչ է անում Ադրբեջանին առեւտուր չանել ու պարզապես բոլորին ազատ արձակել անկախ այն հանգամանքից, թե ռազմական գործողությունների ընթացքում, թե հետո են վերադարձել։ Ստեֆան Շեննախը նաեւ Ադրբեջանի հարցով համազեկուցող է բայց այս դեպքում հանդես է գալիս իր ֆրակցիայի անունից։ Նա նաեւ ասել է, որ եթե իրար խաբեն կողմերը, ապա դա բարիդրացիության ու վստահության մթնոլորտ չի ձեւավորի, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը ուզեն չուզեն հարեւաններ են լինելու Բանախոսների բերած տվյալների համաձայն, կա 1000 անհետ կորած եւ 288 ռազմագերի հայկական կողմից։ Ելույթների ընթացքում կոչ է արվում ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, նպաստել ականազերծմանը, ապահովել մշակութային ժառանգության պահպանությանը եւ վերականգնմանը։Ադրբեջանցի պատգամավոր Քամալ Ջաֆարովը արժանացավ դիտողության, ըստ որի, բանավոր ելույթի ժամանակ չի կարող ցուցադրվել դրոշ կամ այլ համանման նյութ։