«Հրապարակ». Անհասկանալի կազմով պատվիրակություն Բելգրադում

«Հրապարակ». Անհասկանալի կազմով պատվիրակություն Բելգրադում

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Բելգրադ են մեկնել ԱԺ աշխատակազմի թե՛ ղեկավար-քարտուղար Տիգրան Գալստյանը, թե՛  նրա տեղակալ Սամվել Մելիքսեթյանը։ Ուշագրավ է, որ վերջինս զբաղվում է ԱԺ տնտեսական հարցերով՝ սկսած ավտոտնակներից, վերջացրած զուգարանի թղթի ապահովմամբ:

Հարց է առաջանում․ ինչո՞ւ է Մելիքսեթյանը մեկնել Բելգրադ, ի՞նչ է անելու  Միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովում: Առավել եւս նրա այցն անհասկանալի է դառնում, քանի որ պատվիրակության կազմում է նաեւ ԱԺ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանը։ Այսինքն՝ ԱԺ մատակարարմամբ զբաղվող Մելիքսեթյանը չի կարող անգամ արդարանալ, թե մամուլին տեղեկատվություն «մատակարարելով» պետք է զբաղվի։