Միջազգային

Իրանը հարվածել է ԱՄՆ ռազմակայաններին

Իրանը հարվածել է ԱՄՆ ռազմակայաններին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմակայանները խոցելու մասին, փոխանցում է Mehr-ը։

«Ուխտադրուժ ամերիկացիներին պատժիչ պատասխան տալու առաջին փուլում ԻՀՊԿ-ի ռազմածովային և օդատիեզերական ուժերի մարտիկները համատեղ հրթիռա-անօդաչու գործողության ընթացքում ՝ երկրի տարբեր կետերի վրա թշնամու հարձակումներից մեկ ժամ անց, ջախջախել են Քուվեյթի Արիֆջան և Ալի աս Սալիմ նահանգներում, ինչպես նաև Բահրեյնում՝ Ջաֆիրում և Շեյխ Իսայում ԱՄՆ երկու ռազմակայանների կարևոր ենթակառուցվածքներն ու օբյեկտները»,-ասված է հաղորդագրության մեջ:

ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ կընդլայնի հարվածները տարածաշրջանում ամերիկյան բազաներին, եթե Վաշինգտոնի կողմից ագրեսիան շարունակվի:

«Մենք նախազգուշացնում ենք երեխաներին սպանող ամերիկացի զինվորականներին, որ եթե նրանք կրկնեն իրենց ագրեսիայի գործողությունները, ապա նրանց համար ջախջախիչ պատասխանը կընդլայնվի և կընդգրկի տարածաշրջանում ամերիկյան այլ բազաներ», – ասվում է հայտարարության մեջ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image