Իրավունք

Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է

Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է

Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Ա.Մ.-ն՝ դատարան ներկայացնելու համար։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ անդրադառնալով «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի տան խուզարկությանը և բերման ենթարկելուն։

Ավելի վաղ հայտնել էին, որ այսօր՝ հուլիսի 9-ի վաղ առավոտյան իրավապահները ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարան։ Վերջինս տեսանյութ էր հրապարակել, որտեղ իրավապահներից պահանջում էր ներկայանալ և պարզաբանել, թե ինչու են մտել իր բնակարան։ Արեգնազ Մանուկյանի ձեռքից հեռախոսը խլել են։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image