Քաղաքականություն

Պայքար՝ Սյունիքի մարզպետի պաշտոնի համար

Պայքար՝ Սյունիքի մարզպետի պաշտոնի համար

Չնայած Մելիքսեթ Պողոսյանը դեռ շարունակում է զբաղեցնել Սյունիքի մարզպետի պաշտոնը եւ առավել, քան երբեւէ, ակտիվ շրջայցեր է կատարում մարզի սահմանային համայնքներ՝ թերեւս փորձելով կանխել իր պաշտոնանկության գործընթացը, սակայն մարզպետի պաշտոնի հավակնորդներից ոմանք իրենց արդեն մարզպետ են զգում, ակտիվ հանդիպումներ կազմակերպում մարզի ակտիվի հետ: Խոսքը հատկապես ՔՊ-ական պատգամավոր, Կապանի համայնքապետի թեկնածու, նկարիչ Դավիթ Դանիելյանի մասին է:

Սյունիքի մեր աղբյուրներն ասում են, որ նա, դեռ չնշանակված, արդեն աշխատանքի խոստումներ է տվել սյունեցիներին, անգամ խոստանում է ԶՊՄԿ-ում բարձր աշխատավարձով աշխատանք: Բանն այն է, որ օրերս փոխմարզպետի պաշտոնից կոմբինատի խորհրդի անդամ նշանակված Նարեկ Բաբայանը նրա բարեկամն է: Իսկ Դանիելյանի թեկնածությունը մարզպետի պաշտոնում, մեր աղբյուրների հավաստմամբ, մի կեսբերան քննարկվել է` այն բանից հետո, երբ ՔՊ ակտիվն ընդդիմացել է Կարեն Համբարձումյանի տարբերակին: Հնարավոր է անգամ հարմար թեկնածուի բացակայության պատճառով գործող մարզպետին փոխելու մտքից հետ կանգնեն: Երեկ Կարեն Համբարձումյանից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է, որ իրեն նշանակեն: «Չեմ ասի»,- կտրեց պատգամավորը:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image