Ո՞ր ռեստորանում է տեղի ունեցել սկանդալային ձայնագրությունը 

Ո՞ր ռեստորանում է տեղի ունեցել սկանդալային ձայնագրությունը 

Այսօր ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանը սկանդալային ձայնագրություն միացրեց իր, ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի մասնակցությամբ։

Ձայնագրությունը տեղի է ունեցել 2021 թ․ փետրվարի 20-ին, երբ Վարդազարյանը Միքայելյանի առաջարկով գնացել էր հանդիպելու Ջհանգիրյանի հետ, որպեսզի զրուցեն իր շուրջ ծավալվող գործընթացներից։ Ձայնագրության մեջ լսում են երաժշտության ձայներ, երբեմն՝ ռաբիզ երաժշտության, նաև դանակ-պատառաքաղից, սպասքից օգտվելու ձայներ են լսվում։ Զգացվում է, որ հանդիպումն ընթանում է ռեստորանում՝ «ուտել-խմելու» սեղանի շուրջ։

Մենք տեղեկացանք, որ ԲԴԽ նախկին ու ներկա նախագահներն ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը հանդիպել են Երևանի Զաքյան փողոցում գործող «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում։ Հաշիվն էլ փակել է միջնորդ կողմը՝ Ստեփան Միքայելյանը։ Զրույցի ընթացքում Գագիկ Ջհանգիրյանի կողմից հնչում են հայհոյանքներ՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին, Բարձրագույն դատական խորհրդին՝ որպես կառույցի, նաև այլ՝ անհասցե հայհոյանքներ։