Երևանն ու Բաքուն առաջընթաց են գրանցել հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում

Երևանն ու Բաքուն առաջընթաց են գրանցել հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբին հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Ալեքսեյ Զայցևը։

«Երեւանն ու Բաքուն առաջընթաց են գրանցել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքում։ Այժմ քննարկվում է տարածաշրջանում ճանապարհային և երկաթուղային կապերի բացումը, որը համապատասխանում է Ադրբեջանի, Հայաստանի և նրանց հարևանների շահերին»,- ասել է Զայցևը։
 
Նա նշել է, որ աշխատանքային խմբի համանախագահներն իրենք կտրամադրեն համապատասխան տեղեկատվությունը։