ՊՆ-ն զգուշացնում է․ Տավուշում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ

ՊՆ-ն զգուշացնում է․  Տավուշում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ

Ապրիլի 22-ին՝ ժամը 20:10-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում` գետից ձախ հատվածում և Բաղանիս Այրումից 750մ հյուսիս-արևելք հատվածում, ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ՝ վերը նշված հատվածներից յուրաքանչյուրում մեկական պայթյուն: 

Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք խուճապի չմատնվել:

ՀՀ ՊՆ