Ադրբեջանցիները 3 խնդիր են ուզում լուծել

Ադրբեջանցիները 3 խնդիր են ուզում լուծել

Հաշվի առնելով վերջին օրերին հայկական դիրքերի գնդակոցությունները թուրք֊ադրբեջանական օկուպացիոն ուժերի կողմից և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի սուտ հայտարարությունն՝ առ այն, որ իբրև թե ռուս խաղաղապահները մատակարարում են Արցախի ՊԲ ֊ին զենք և զինամթերք, կարելի է ենթադրել, որ թուրք֊ադրբեջանական տանդեմը նախապատրաստում է հերթական լայնածավալ ռազմական սադրանքն այս անգամ Բերձորի միջանցքի ուղղությամբ։ Այս պարագայում ադրբեջանցիները կարող է փորձեն փակել Բերձորի միջանցքը կամ տեղակայել անցակետեր, ինչը կբերի խորագույն ճգնաժամի Արցախի ուղղությամբ։ 

Փաստացի ադրբեջանցիներն այդ քայլով նետելու են աղբանոց հետպատերազմյան բոլոր ստրագրված փաստաթղթերը։ Ադրբեջանցիները այս պարագայում նախատեսում են լուծել երեք խնդիր։ Առաջինը՝ Արցախը հայտնվում է լիակատար շրջափակման մեջ։ Երկրորդը՝ ադրբեջանցիները կաշխատեն վարկաբեկել ռուսական խաղաղապահ առաքելությունը։ Երրորդը՝ Բերձորի միջանցքը վերահսկելով Ադրբեջանցիները ստանում են շանտաժի նոր գործիք, որի օգնությամբ կաշխատեն կորզել Հայաստանից միջանցք Սյունիքով։ Կարծում եմ, որ արդեն հիմա պետք է մաքսիմալ աղմուկ բարձրացնել բոլոր հնարավոր և անհնար հարթակներում, իսկ հարկ եղած դեպքում ուղղակի դիմադրել բոլոր ձևաչափերով։ 

Առայժմ այսքանը, շարունակում ենք հետևել իրադարձությունների զարգացման տրամաբանությանը։

Արման Աբովյան