Ինչպես հայտնի է, Հայաստանում սեպտեմբերի 27-ից հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Մենք տեղեկացանք, որ զորակոչվել են նախկին իշխանությունների մեծ թվով ներկայացուցիչներ։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանի ամենախիստ քննադատներից մեկը՝ slaq.am կայքի խմբագիր Մենուա Հարությունյանը պահեստազորի շարքերում մեկ շաբաթ է՝ իր ծառայությունն է իրականացնում սահմանին։ Զորակոչվել է նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը․ նա մասնագիտությամբ բժիշկ է, պաթոլոգանատոմ։ Արցախում է նաեւ Հայոց արծիվների խումբը՝ Խաչիկ Ասրյանի ղեկավարությամբ։ Սահմանին է նաեւ Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանը։ Ծառայում են նաեւ մեծ թվով նախկին պատգամավորներ՝ Անդրանիկ Կարապետյանը, Ռուստամ Գասպարյանը։ Արագած Ախոյանը նոր է վերադարձել ճակատից։ Ծանուցել են նաեւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի որդուն։ Զինկոմիսարիատից ծանուցագիր է ստացել նաեւ ՀՀԿ-ական նախկին մարզպետներից մեկն ու նրա որդին։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ ծանուցել են, բայց դեռ չեն կանչել՝ սպասում են իրենց հերթին։ Ռազմի դաշտում են անգամ շոուբիզնեսի ներկայացուցիչները, օրինակ՝ երգիչ Արսեն Սաֆարյանը եւ շատ ուրիշներ։ Մենք տեղեկացանք, որ ծանուցագրեր են ստացել նաեւ «Հայրենիք» կուսակցության որոշ անդամներ, օրինակ՝ Արսեն Բաբայանը։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդի...
«Հրապարակի» զրուցակիցը «Ռոզ ֆիլդ» վարդերի ջերմոցային տնտեսության ղեկավար Համբարձում Վարդանյանն է: -...
Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատաց...
Մեր տեղեկություններով՝ կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճ...
ՔՊ-ի վերջին շանսը
Հայ բնապահպանները շատ բան ունեն սովորելու իրենց ադրբեջանցի գործընկերներից: Դուք տեսաք, չէ՞, թե ինչպե...
Ինչի՞ վրա է նստած վարչապետ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը տեղավորվել է համաշխարհային տնտեսության երկու կարեւոր սյուների միջեւ՝ թվային եւ բանկա...
×
❮
❯