Հասարակություն

Հերթական նշանակումը՝ 1 տարի փորձաշրջանով

Հերթական նշանակումը՝ 1 տարի փորձաշրջանով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի տեղակալ Լուսինե Սեյրանի Գասպարյանին՝ 1 տարի փորձաշրջանով և փորձաշրջանը համակարգող  է նշանակել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Լուսինե Ալեքսանյանին։

Սա Փաշինյանի միակ նշանակումը չէ, երբ մարդու են պաշտոնի նշանակում 1 տարի փորձաշրջանով, այսինքն՝ հասկանալի չէ, այս մեկ տարվա ընթացքում պաշտոնյան պետք է աշխատանք կատարի, թե՞ սովորի։

Փաշինյանը վարչապետի աշխատակազմի գործերի կառավրչի պաշտոնում էլի 1 տարի փորձաշրջանով նշանակել էր Գարիկ Բոշյանին, որի  փորձաշրջանը համակարգող էր կրկին նշանակել վ Լուսինե Ալեքսանյանը։

Բոշյանը հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանի կադրն էր, և նրա աշխատանքային ստաժը չէր բավարարարել այդ պաշտոնի համար, ուստի 1 տարի փորձաշրջան էին նշանակել։  Նա նախկինում աշխատել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում՝ որպես ֆինանսատնտեսական գծով փոխտնօրեն։

Նշենք, որ Լուսինե Գասպարյանի մասին որևէ տեղեկություն չկա բաց աղբյուրներում, միակ բանը,  որ հայտնի է, նրա տարիքն է՝ 47 տարեկան։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image