Այլ

Երեք օրում 1000 կմ վարել եմ․ ուզում եմ կիսվել տպավորություններով

Երեք օրում 1000 կմ վարել եմ․ ուզում եմ կիսվել տպավորություններով

Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Էդուարդ Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Երեք օրում 1000 կմ վարել եմ։ Ուզում եմ կիսվել տպավորություններովս մեր ճանապարհների մասին։
Ճանապարհը՝ Դսեղ-Վայք-Գոմք-Տաթև-Կապան-Վահանավանք-Տաթև-Գորիս-Դսեղ։
Այս ամբողջ ճանապարհին կա երկու բարվոք հատված. Վանաձորից (Ապարանով) դեպի Երևան, և Արտաշատի խճուղին։

Ամենասոսկալի հատվածը՝ Տաթևից-Կապան ընկած հատվածն է, որով անցնում են Պարսկաստանից եկող ֆուռերը։

Ճանապարհը բարձր լեռնային է, բազմաթիվ ոլորաններով ու տեղ-տեղ քանդված ասֆալտով ու շատ նեղ հատվածներով։
Անթիվ անհամար բեռնատարներ ու ֆուռեր են անցնում այդ ճանապարհով և ամեն անգամ տեսնելով թե ոնց է հերթական ֆուռը մի կերպ անցնում այդ հատվածով, ուղղակի ցավ էի ապրում այդ վարորդների փոխարեն, և ամոթ՝ մեր բոլորի փոխարեն։

Գծանշման ու ճանապարհային նշանների վիճակը հեչ մխիթարիչ չէ։ Տպավորություն է, որ Հայաստանում ստանդարտ չկա։

-Գծանշումը երբեմն արված է դեղին ներկով։ Խի՞, պարզ չի։
-Նույն նշանից կա թե սպիտակ ֆոնով, թե դեղին։ Խի՞, պարզ չի։
-Բազմաթիվ տեղեր դրված է 30 կամ 40 կմ սահմանափակման նշաններ, բայց հանգիստ 80-90-ով անցնում են մարդիկ, քանի որ բոլորը գիտեն, որ նշանները հիմնականում անիմաստ են, անտրամաբանական և շփոթացնող։
-Անավարտ (առաջին երես ասֆալտած) ճանապարհների վրա նշաններ չկան, ժամանակավոր գծանշում չկա և գիշերային ժամերին վարելը ուղղակի մղձավանջ է։ Իսկ այդ անավարտ վիճակը կարող է տևել մի քանի ամիս։
-Տաթև բարձրացող որոշ ոլորանների վրա հայելիներ կան, դրված։ Եթե դա լավ բան է, ինչի՞ ա մենակ այդ հատվածում դրված։
-Գծանշումը երբեմն նման է ծաղր ու ծանակի։ Գյուղամիջյան նեղ փողոցներ կան, որտեղ մեկ մեքենա կարող է անցնել, բայց մեջտեղով բաժանարար գիծ է քաշված։ Ինչպես օրինակ Եղեգնուտում։ Երևի հեծանիվների համար է։
-Կան հատվածներ, որտեղ կես մետրը մեկ ճանապարհային նշաններ է բթած։ Եվ կան կիլոմետրերով հատվածներ, որտեղ նշան չկա։
-Նշանների տեղակայումը նույնպես որևէ ստանդարտի մեջ չի տեղավորվում։ Կան, որ ճանապարհից հեռու են կես մետր, կան, որ հեռու են 1 մետր, և կան որ քիչ չի հեռու են, մի հատ էլ ծառի հետևում են գտնվում։ Նշանների բարձրությունը նույնպես պատահական սանտիմետրերով է արտահայտված։
-Կարմիր ու սպիտակ սլաքներ կան, որ ճանապարհի թեքությունն են հուշում։ Տեղ կա, նույն շնանի հատվածը կարելի է անցնել 80-90-ով, իսկ տեղ կա, որ պետք է գրեթե կանգ առնես, որ անցնես։
-Բնակավայրերի անունների ցուցանակները նույնպես տեղադրված են ըստ ճաշակի ու տրամադրության։
-Միջպետական ճանապարհներ կան, որոնք անցնում են գյուղերով, ու դրանց հատող ճանապարհների վրա «միացում գլխավոր ճանապարհին» նշան չկա, ստոպի նշան չկա և  կարող է հանգիստ ինչ-որ մեկը տրակտորով ընկնի ֆուռիդ դեմը։

Մի խոսքով, այս շարքը վերջ չունի։ Բայց իմ առաջարկը վերջավոր է ու կոնկրետ։ 
Ստեղծել մի ՊՈԱԿ, որը միայն կզբաղվի ճանապարհների կահավորման ստանդարտներով և այդ ստանդարտները ճանապարհաշինական նախագծերի մեջ ներդնելով։

ՊՈԱԿ-ը որ ոչ մի բան էլ չանի, կարող է վերցնել ամերիկյան ստանդարտները և ադապտացնել մեր երկրի պայմաններին։ https://mutcd.fhwa.dot.gov/ - ԱՄՆ-ում այս հարցը լուծել են դեռևս շատ շուտ։ Վերջին ստանդարտը 1971 թվականն է հրապարակվել։

Հ.Գ. Ամենագեղեցիկ ու տպավորիչ համայնքը Գորիսն է»։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image