Ալիևը պատասխանել է Լավրովին, պահանջել չեզոքություն պահպանել
Իսպանական EFE գործակալության հետ հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձելել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից մոտ երկու հազար վարձկան է կռվում։
«Եթե անկեղծ խոսենք, ցավում եմ, որ այն երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պետք է չեզոք լինեն, գործեն ԵԱՀԿ-ի կողմից իրենց տրված մանդատի հիման վրա, օգտվում են հաստատում չգտած այդ տեղեկատվությունից և ասեկոսեներից»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
«Ավելի քան մեկ ամսվա ընթացքում մեզ ոչ մի ապացույց, ոչ մի փաստաթուղթ, ոչ մի փաստարկ չի տրամադրվել։ Միայն հայտարարություններ։ Ուրեմն ինչու նրանք այն ժամանակ չեն տեսնում հայկական կողմում տեղի ունեցածը, քանի վարձկաններ են կռվում նրանց կողմից։ Ինչու մեզ մեղադրող Ռուսաստանը, Ֆրանսիան այդ մասին ոչինչ չեն ասել»,- ասել է նա։
Ալիևը Ռուսաստանին մեղադրել է նաև Հայաստանին զենք մատակարարելու մեջ։
«Ինչու նրանք, ովքեր համառորեն խոսում են Թուրքիայի կողմից մեզ ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին, չեն խոսում միջնորդի, Մինսկի խմբի համանախագահի, Ռուսաստանի կողմից Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին։ Մենք ունենք ապացույցներ, մենք Ռուսաստանի պաշտոնյաներին տեղեկություններ ենք տրամադրել այն մասին, թե այս 40 օրվա ընթացքում Հայաստանն ինչ գումարով է ապահովված եղել զենքով։ Ինչու ոչ ոք չի խոսում այդ մասին։ Եկեք խոսենք այդ մասին, եկեք արդար լինենք»։
Կարծիքներ