Մեր իշխանությունն անշեղորեն նվազեցնում է դեմոկրատական ազատություններն ու իրավունքները մեր երկրում՝ օգտվելով համաճարակային իրավիճակից։ Մինչդեռ տարբեր միջազգային կառույցներից հորդորներ են հնչում՝ չնահանջել դեմոկրատիայից եւ չսահմանափակել քաղաքացիական իրավունքներն ու խոսքի ազատությունը։ Օրեր առաջ նման հորդորներ է հնչեցրել նաեւ ՄԱԿ-ը, որ «կորոնավիրուսի հակազդման ցանկացած արտակարգ միջոցառումները պետք է լինեն համաչափ, անհրաժեշտ եւ ոչ խտրական»։ Իսկ ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ Covid-19-ի բռնկմանն առնչվող արտակարգ դրության հայտարարությունները չպետք է լինեն հիմք՝ թիրախավորելու որոշակի խմբերի, փոքրամասնությունների կամ անհատների։ Այն չպետք է գործի՝ թաքցնելու համար առողջապահության անվան տակ կատարվող ռեպրեսիվ գործողությունները կամ ճնշելու իրավապաշտպանների աշխատանքը։ «Վիրուսին հակազդելու համար նշանակվող սահմանափակումները պետք է հիմնված լինեն հանրային առողջապահության իրավաչափ նպատակների վրա եւ չպետք է օգտագործվեն՝ պարզապես այլախոհությունը ճնշելու համար»։
Էքսկլյուզիվ
«Հրապարակ». Չնայած միջազգային կառույցների հորդորներին՝ Հայաստանում անշեղորեն նվազեցնում են ազատություններն ու իրավունքները
Ամենաընթերցված
Բալանսիրովշչիկը կորցրել է հավասարակշռությունը
Փաշինյանը հերթական լայվով նախանշում է իր առաջիկա անելիքը, եւ դա Հայաստանի տնտեսության զարգացումը չէ,...
Վարդապետյանը 5 անձի համար դիմել է ԿԸՀ
Վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկելու է 5 անձի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել...
«Հրապարակ». Գետահովիտցին դատախազությանը դատի է տվե...
Իջեւան քաղաքին հարակից Գետահովիտ գյուղի բնակիչ, 1975թ․ ծնված Մուկուչ Ենգիբարյանը 2026թ․ ապրիլի 10-ին...
×
❮
❯