Քաղաքականություն

«Հրապարակ․ «Կաթողիկոսից հետո հերթը հասնելու է Մատենադարանին

«Հրապարակ․ «Կաթողիկոսից հետո հերթը հասնելու է Մատենադարանին

«Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավն արտաքին պատվեր է»,- ասում է վրացահայ գործիչ, անվանի բժիշկ Գուրգեն Մխիթարյանը: «Նրանք հիմնականում տանում են հայատյաց եւ հակաքրիստոնեական քաղաքականություն: Ես չգիտեմ, թե ովքեր են նրանց տերերը, թե դրսից ինչ են նրանց կարգադրում… գուցե՝ թերություններով, գուցե՝ անթերի, դա իմ որոշելու հարցը չէ, թե ով է մեր կաթողիկոսը, ինչպիսի վարք եւ բարք ունի: Բայց ես միշտ դատում եմ ամեն մարդու մասին իր գործերի արդյունքներով: Ես գիտեմ, որ արդյունքները շատ բավարար են, հատկապես մեզ մոտ՝ Վրաստանում, մենք տեսել ենք կաթողիկոսի արած բոլոր լավ քայլերը: Բացասականը, չգիտեմ՝ ինչու միայն Հայաստանում են տեսնում»:

Թիրախավորվել է Վեհափառի անձը, սակայն արշավն իրականում ընթանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ, եւ պատճառը, ըստ մեր հայրենակցի, 2018 թվականի ազգակործան, հայակործան «հեղափոխությունն» է: «Բայց չի կարելի մոռանալ, որ կաթողիկոսը միայն հայաստանցիների կաթողիկոսը չէ՝ նա ամենայն հայոց կաթողիկոսն է: Համարյա 10 միլիոն հայությանը հայաստանցիների մի շերտ դնում է հարվածի տակ՝ հանուն իրենց քմահաճույքների: Դա չի ստացվելու, հասկանո՞ւմ եք, նա մեր կաթողիկոսն է եւ ավելի շատ մեր կողմից է նա արտոնագրված Մայր Աթոռում, քան այդ մի խումբ հայաստանցիների կողմից: Թող բարի լինեն՝ հաշվի առնեն մնացած հայության կարծիքը եւ չկարծեն, թե իրենք են այդտեղ միակ հարց լուծողը: Իրենց երկիրը կուզեն` քանդեն, կուզեն` մետրո կառուցեն, կուզեն` ավտոբուսներ թանկացնեն, էժանացնեն, ինչ կուզեն` կանեն, Աստված ոչ իրենց հետ, բայց ինչ վերաբերում է ազգային արժեքներին՝ իրավունք չունեն կպնելու: Ես Ձեզ ավելին ասեմ․ կաթողիկոսից հետո հերթը հասնելու է Մատենադարանին, հետո՝ Երուսաղեմի պատրիարքարանին, Պոլսի պատրիարքարանին, հետո հարվածի տակ կդրվի Սուրբ Ղազարը, հաստատ իմացեք՝ այդպես է լինելու: Ըստ այս կառավարության՝ մեզ ծառայող թափթփուկների, նրանք պետք է վերացնեն հայ ազգի ինքնության ու ինքնությունն ապահովող բոլոր գրավականները: Այդ հեղափոխությունը հենց դրա համար է կատարվել»,- համոզված է թբիլիսաբնակ հայ գործիչը:

«Վեհափառի դեմ արշավ սկսելով՝ նրանք զրոյացնում են բոլոր այն մյուռոնօրհներգի արարողությունները, որոնք կատարվել են նրա ժամանակ, բոլոր մկրտությունները զրոյացնում են, փաստորեն, եկեղեցին քանդվում է ամեն ձեւ՝ հավատացյալներով, ամեն ինչով: Եթե կաթողիկոսը փոխվի, հանկարծ չմտածեն, թե իրենց թոռների վրա եղած մյուռոնն արդար է լինելու, նրանք կզրկվեն ե՛ւ մյուռոնօրհներգից, այսինքն, հայ ազգի ինքնությունը գնալու է դեպի զրոյացում: Հայ ազգի դեմ եղեռն է կատարվում, եւ ամենավատն այն է, որ դա կատարվում է «յան» ազգանվան վերջավորությամբ ազգանուններ կրող մարդկանց կողմից: Ոչ ոք չէր կարող հաղթել հայ ազգին, եթե չհաղթեր հայ ազգն ինքն իրեն»,- ասում է թբիլիսահայ գործիչը:

Նա հիշեցնում է, որ ներկայիս կաթողիկոսի կողմից ձեռնադրված եպիսկոպոսները, վարդապետները, աբեղաները, սարկավագները, բոլորը զրոյացվելու են, եթե պահանջեն նրա հրաժարականը: Անդրադառնալով Փաշինյանի կողմից ստեղծվելիք «համակարգող խորհրդին», ասում է. «Վարչապետի կազմած ոչ մի խորհուրդ չի կարող փոխարինել եւ նույնիսկ մոտ գտնվել 4 պատրիարքներին եւ 40 եպիսկոպոսների կողմից օծված կաթողիկոսին: Եթե նրանք ուզում են այս կաթողիկոսին գահընկեց անել, առոչինչ են համարում Երուսաղեմի պատրիարքի, Անթիլիասի կաթողիկոսի, Պոլսի պատրիարքի օրհնությամբ եւ 40 եպիսկոպոսների կողմից օծված եւ ընտրված կաթողիկոսին: Դա կնշանակի առոչինչ համարել բոլոր նվիրապետական աթոռների ղեկավարներին, դրանով հայաստանյայց քրիստոնեական եկեղեցին դադարեցնում է իր գոյությունը»:

«Եթե իրենք Վեհափառի դեմ արշավն ավարտեն այնպես, ինչպես իրենք են ուզում, ապա Վեհափառին մենք մենակ չենք թողնի, որպեսզի թույլ չտանք քանդել Մայր Աթոռը: Մեր եկեղեցու պատմության մեջ սա երկրորդ դեպքն է, երբ կաթողիկոսի հրաժարականն են պահանջում»,- նշում է մեր զրուցակիցը: Առաջինը Եփրեմ կաթողիկոսն է եղել, որ տառապել է պալարախտով՝ տուբերկուլյոզով, իսկ դա վարակիչ հիվանդություն է, եւ նա իր կամքով հրաժարվել է կաթողիկոսական գահից՝ միաբանությանն ու հավատացյալներին չվարակելու համար։ Ներկայիս Վեհափառի դեպքն էլ եզակի է նրանով, որ այդ քանակի եպիսկոպոսներ եւ պատրիարքներ են ընդունել նրա գահակալությունը, նա ստացել է բոլոր պատրիարքների օրհնությունը՝ շեշտում է Գուրգեն Մխիթարյանը եւ հավելում, որ առաջին կաթողիկոսը, որ ստացել է բոլորի օրհնությունը, եղել է Կոմիտաս կաթողիկոսը. 615 թվականին Խոսրով թագավորի գումարած Տիզբոնի ժողովում մերձավորարեւելյան բոլոր ուղղափառ եկեղեցիները ճանաչել են Հայ առաքելական եկեղեցու գերակայությունը եւ բոլորն օծել են Կոմիտաս եպիսկոպոսին հայոց կաթողիկոս եւ ղեկավար` ամբողջ արեւելյան քրիստոնեական եկեղեցիների:

Թբիլիսաբնակ հայ գործիչը հավելում է, որ հակակաթողիկոսա-հակաեկեղեցական շարժման հիմնական տրիգերը Փաշինյանի համար հանդիսացել է Շվեյցարիայում Արցախի հարցով տեղի ունեցած համաժողովը, որի ժամանակ ադրբեջանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձեւ է նաեւ ընդունվել:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image