Քաղաքականություն

Վլադիմիր Կարապետյանի դուստրը նախագահի խորհրդական է նշանակվել

Վլադիմիր Կարապետյանի դուստրը նախագահի խորհրդական է նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Տաթեւիկ Կարապետյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը.

Տաթևիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ 2022 թվականի մայիսի 13-ից նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- ասված է հրամանագրում։

Նշենք, որ Տաթեւիկ Կարապետյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ, Ուկրաինայում Հայաստանի ներկայիս դեսպան Վլադիմիր Կարապետյանի դուստրն է։

Ի դեպ, մամուլը գրեց, որ Կարապետյանի դուստրը իրականացնում է NewArmenia.am և 365news.am կայքերի կազմակերպչական աշխատանքները։

Նշենք նաեւ, որ Տաթեւիկ Կարապետյանը 25 տարեկան է, նախկինում բանկում է աշխատել։

 

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image