Հայաստանը կմասնակցի Եվրատեսիլ 2024-ին

Հայաստանը կմասնակցի Եվրատեսիլ 2024-ին

Եվրոպական հեռարձակողների միությունը հրապարակել է Եվրատեսիլ 2024 երգի միջազգային մրցույթի մասնակից երկրների ցանկը։ Մրցույթին կմասնակցի 37 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։ Երկարատև դադարից հետո մրցույթ է վերադառնում Լյուքսեմբուրգը, իսկ մասնակցությունից հրաժարվել է Ռումինիան։

Եվրոպական հեռարձակողների միությունը հայտնում է՝  չնայած այն հանգամանքին, որ Ռումինիայի մասնակցությունը Եվրատեսիլին դեռ հաստատված չէ, սակայն բանակցություններ են ընթանում Ռումինիայի հեռարձակողի հետ՝ այդ երկրի հնարավոր մասնակցության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին՝ Շվեդիայի Մալմյո քաղաքում։