Սյունիքում լարված է․ ադրբեջանցիները փորձել են նորից առաջ գալ

Սյունիքում լարված է․ ադրբեջանցիները փորձել են նորից առաջ գալ

Գորիսում այս պահին լարված իրավիճակ է։ Գորիսի մեր աղբյուրները հայտնեցին, որ գիշերը լարված է անցել Սյունիքում, ադրբեջանցիները փորձել են նորից առաջ գալ ու բարելավել իրենց դիրքերը` Հայաստանի սահմանի հաշվին, ինչին դիմադրել են տեղացիները։

Թշնամուն, սակայն, հաջողվել է Ջերմուկի հատվածում, նաև Տեղ համայնքի Խնածախ գյուղի մոտ մի փոքր առաջ գալ։ Մեզ պատմեցին, որ մեր զինված ուժերը գրեթե ոչինչ չեն անում այնտեղ, կարելի է ասել՝ անտերություն է, ու էլի ամեն ինչ տեղի բնակիչների ու համայնքապետերի ուսերին է մնացել։

Այս պահին Սյունիքի տարբեր համայնքներում պատրաստ սպասում են, որ հենց կապ տան՝ բարձրանան դիրքեր։ Մենք փորձեցինք կապ հաստատել Գորիսի քաղաքապետի հետ և նշված գյուղերի համայնքապետերի հետ, սակայն բոլորի հեռախոսներն անջատած էին։ Ավելի ուշ կփորձենք նոր մանրամասներ իմանալ տիրող իրավիճակից։