Ոստիկանապետն էլ պաշտոնանկ կարվի․ հայտնի է նրան փոխարինողի անունը

Ոստիկանապետն էլ պաշտոնանկ կարվի․ հայտնի է նրան փոխարինողի անունը

Այսօր հերթական աղմկոտ կադրային փոփոխությունները կհրապարակվեն։ Արդեն գրել ենք, որ դիմումներ են ներկայացրել ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը և ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Մեր աղբյուրներից տեղեկացանք,որ ԱԱԾ տնօրենի պաշտոնում կնշանակվի տնօրենի տեղակալ Արգիշտի Քյարամյանը,ԳՇ պետի փոխարեն կնշանակվի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը։

Մենք տեղեկացանք, որ աշխատանքից ազատվում է նաև ոստիկանապետ Արման Սարգսյանը։ Նրան կփոխարինի ներքին զորքերի հրամանատար Վահե Ղազարյանը , որը Նիկոլ Փաշինյանի ընկերն է։