Երկու տարբերակն էլ շատ վատ է․ Աբովյան

Երկու տարբերակն էլ շատ վատ է․ Աբովյան

Ես ավելին քան համոզված եմ, որ իշխանական թևի որոշ թրքասեր ներկայացուցիչների մոտ շատ լուրջ հոգեբանական խնդիրներ կան Թուրքիայի և Ադրբեջանի իրական քաղաքականությունը վերլուծելու, գնահատելու և արձագանքելու անշնորհակալ <<գործի>> մեջ։

Նաեւ հասկանում եմ, որ իշխանական թրքամետ զանգվածը ուղղակի հրաժարվում է առերեսվել իրականության հետ, քանզի իրականությունը այնքան դառն է և սարսափելի, որ իրենք նույնիսկ ենթագիտակցության մակարդակով հրաժարվում են ընդունել այն պարզ փաստը, որ թուրքերը և ադրբեջանցիները չեն համապատասխանում իշխանական երեւակայություն մեջ տեղավորված թրքահաճո և ադրբեջանամետ <<վարդագույն>> երազանքների մեջ։

Օրինակ, թե` թուրքերը, թե ադրբեջանցիները ( ընդ որում ամենա մեծ մակարդակով) գրեթե ամեն շաբաթ քայլեր են իրականացնում, որոնք փաստում են, որ Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորված են հազար ու մի նախապայմաններով ( պարզապես ընթերցել է պետք Էրդողանի երեկվա հայտարարությունը) ,իսկ հենց այսօր իշխանական պատգամավորները դեմքի լուրջ արտահայտությամբ հերքում են մեր բոլորիս տրամաբանելու, լսելու և հասկանալու ունակությունները և պնդում է հակառակը։

Հիմա ես չեմ հասկանում, այս թրքամետ աբսուրդի նպատակը որն° է։

Հիմա իրեն°ք մեզ են <<գժի>> տեղ դրել, թե° իրենք են վերջնականապես <<գժվել>> ։

Երկու տարբերակն էլ շատ վատ է, թե հայերի, թե թրքամետ մարդկանց համար։

Արման Աբովյան