Այլ

Ալիևը Թեհրանի՞ն էլ սպառնաց. Իրանի ԱԽ քարտուղարն Ադրբեջանում է

Ալիևը Թեհրանի՞ն էլ սպառնաց. Իրանի ԱԽ քարտուղարն Ադրբեջանում է

Ինչու՞ է Իրանի ԱԽ քարտուղարն Ադրբեջանում է: Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը ժամանել է Ադրբեջան։  Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Թե ինչ նպատակով է մեկնել իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Բաքու՝ առայժմ չի մանրամասնվում:
Բացառված չէ, որ Ահմադիանն Ադրբեջանում կբարձրացնի նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված՝ իրանական կողմի մտահոգությունները:

Հիշեցնենք, որ երեկ տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը» պետք է «ամեն գնով բացվի»՝ ուղիղ սպառնալիք հնչեցնելով Հայաստանի հասցեին:
Հայտնի է, որ այս հարցում պաշտոնական Թեհրանը կոշտ դիրքորոշում ունի և բազմիցս, ինչպես հայկական կողմը, դեմ է արտահայտվել տարածաշրջանում արտատարածքային որևէ միջանցքի առկայության և սահմանների փոփոխության դեմ:

Ի դեպ, նույն հարցազրույցում Ալիևը, խոսելով Բաքվի և Թեհրանի հարաբերությունների մասին, ակնարկեց, որ երկրների միջև փոխհարաբերություններն այնքան էլ բնականոն չեն:

Լրահոս

Ամենաընթերցված

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը: Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ...

×
Gallery Image