Գորիսի քաղաքապետը տեղյակ չէր Փաշինյանի այցից՝ Սյունիք

Գորիսի քաղաքապետը տեղյակ չէր Փաշինյանի այցից՝ Սյունիք

Մենք քիչ առաջ գրեցինք, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում ոստիկանապետ փոխելուց հետո մեկնել է Սյունիք։ Նա այս պահին Սյունիքի ճանապարհին է։ Փորձեցինք հասկանալ՝ Սյունիքում տեղյա՞կ են նրա այցից, և պատրաստվո՞ւմ են որևէ կերպ դիմավորել նրան կամ հակառակը՝ արգելել նրա մուտքը Սյունիք, ինպես եղավ անցյալ անգամ, երբ բազմաթիվ սյունեցիներ փակեցին ճանապարհն ու թույլ չտվեցին, որ նա մտնի իրենց մարզ։

Կարողացանք կապ հաստատել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ։ Վերջինս ասաց, որ ինքն այս պահին ժողովի է ու տեղյակ չէ վարչապետի այցից՝ մեզանից է իմանում այդ մասին։ «Ես հիմա ժողովի եմ համայնքապետարանում, Ձեզնից եմ առաջինը լսում»,- ասաց քաղաքապետը։

Իսկ ի՞նչ են պատրաստվում անել այդ լուրն իմանալուց հետո, Առուշանյանն ասաց․ «Որ լինի, կտեսնեք, էլի, ես Ձեզնից եմ լսում դա, չգիտեմ՝ ինչ է, ինչ չի։ Համ էլ ասացի՝ ժողովի եմ, մի քիչ ուշ զանգեք կասեմ»։