Նոր մանրամասներ Գորիսի կրակոցներից

Նոր մանրամասներ Գորիսի կրակոցներից

Արդեն գրել ենք, որ գիշերը Գորիսում փոխհրաձգություն է եղե  Սուրիկ Խաչատրյանի որդու (Սյունիքի նախկին մարզպետ, առավել հայտնի է որպես «Լիսկա») Տիգրան Խաչատրյանի  եւ  Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու մասնակցությամբ: Թեպետ երկու կողմի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց, բայց մեր ունեցած նոր տեղեկություններով նախկին եւ ներկա մարզպետների որդիները միայնակ չեն եղել «ռազբորկայի» վայրում՝ Գորիսի Ակսել Բակունցի հուշարձանի հարակից տարածքում։ Ավելին` նրանք  փոխհրաձգությունից  չեն էլ տուժել, տուժել են այլ անձիք, որոնց գիշերը տեղափոխել են հիվանդանոց, իսկ  նրանցից մեկին հասցրել են  Երևան:

Ըստ տեղեկությունների՝ վիրավորներից մեկը Մելիքսեթ Պողոսյանի  որդու մտերիմն է, մյուսը՝ Տիգրան Խաչատրյանի մորեղբոր որդին, որի վիճակն առավել ծանր է: Շրջանառվող լուրերի համաձայն՝ վիճաբանությունը քաղաքական հողի վրա է ծավալվել :Երկու կողմի թշնամանքը վաղուցվա է: