Այլ

Ռուսաստանում ակտիվորեն լուսաբանում են այսօրվա հանրահավաքը

Ռուսաստանում ակտիվորեն լուսաբանում են այսօրվա հանրահավաքը

Ռուսական մի շարք առաջատար լրատվամիջոցներ ակտիվորեն լուսաբանում են այս պահին Երևանի Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ընթացող հանրահավաքը:
Ռուսական ԶԼՄ-ները հատկապես ընդգծում են, որ ոստիկանության մեծ ուժեր են կենտրոնացված Երևանի Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի կառավարության շենքի մոտ, որտեղ հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում են երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Հիշեցվում է, որ այսօրվա առանցքային հանրահավաքի մասին բողոքի շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր հունիսի 4-ին:

«Երկրում իշխանափոխության դեպքում նա նախատեսում է ձևավորել անցումային կառավարություն, որը պետք է հասնի հաշտեցման հասարակության մեջ, կարգավորի հարաբերություններն արտաքին աշխարհի հետ, ինչպես նաև սկսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստումը, որում ժամանակավոր անցումային կառավարությունը չի պատրաստվում մասնակցել՝ «արդարության սկզբունքը չխաթարելու համար», -գրում է РИА Новости-ին։

Ռուսական լրատվամիջոցները հիշեցնում են նաև, որ մայիսի 9-ից Երևանում բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ Փաշինյանի հրաժարականի, Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի դադարեցման և Բաքվին մի շարք սահմանային տարածքների փոխանցումը կասեցնելու պահանջով։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

×
Gallery Image