Հասարակություն

Ի՞նչ իրավիճակ է այս պահին Լարսի անցակետում․ պարզաբանում է նախարարը

Ի՞նչ իրավիճակ է այս պահին Լարսի անցակետում․ պարզաբանում է նախարարը

Կարող եմ ասել, որ անցած շաբաթ օրվանից մեքենաների թողունակությունը վերականգնվեց։ Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանում արտադրված ապրանքները լինեն բարձրակարգ ոչ միայն նրա համար, որ այլ շուկաներին հասանելիությունը լինի ավելի մեծ և ավելի լավ գնով, այլ մեր հանրության համար, որովհետև առաջին հերթին դա ազդում է հայ ժողովրդի առողջության վրա։ Այս մասին քիչ առաջ Կառավարություն-ԱԺ հարցուպատսխանի ժամանակ անդրադառնալով Լարսի անցակետի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիտարկումներին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որը նաև վստահեցրեց, թե այս պահին մեքենաները հիմնականում անցնում են Լարսի անցակետով, խնդիրներն առաջացել են ուժեղացված վերահսկողության արդյունքում, որից հետո իրենք նախաձեռնել են քննարկումներ մի քանի մակարդակներում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image