Զինվորն այրվածքներ է ստացել վառարանի կայծից ծագած հրդեհի հետևանքով.ՊՆ Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Ըստ Պաշտպանության նախարարության, նույն օրը զինծառայողը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ «Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով' զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր»-ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը Հրապարակին փոխանցեց, որ զինվորը այրվածքներ է ստացել վառարանի կայծից առաջացած հրդեհի հետևանքով:
Հասարակություն
Ամենաընթերցված
Պուտինը «շնորհավորել» է Նիկոլ Փաշինյանին
Ով ասում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, սխալվում է, Պուտ...
«Հրապարակ». Զինծառայողները դատի են տվել Սուրեն Պապ...
Վերջին 3 օրերին 5 տասնյակից ավելի սպաներ եւ զինվորականներ դատական հայց են ներկայացրել պաշտպանության...
«Հրապարակ»․ ԸԸՀ անդամներն աշխատավարձ չեն ստանա
Այն ընտրատեղամասերի հանձնաժողովների անդամները, որտեղ ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարար...
Այն հայերը, որոնք ընտրեցին ՔՊ-ին, մտածելով, որ մեր...
Այն հայերը, որոնք ընտրեցին ՔՊ-ին, մտածելով, որ մերժում են ռուսական ազդեցությունը, ընտրեցին՝ 1.թուրք...
×
❮
❯