Հասարակություն

Վերջին մեկ ամսում Հայաստան նորմայից երեք անգամ պակաս ցորեն է ներկրվել

Վերջին մեկ ամսում Հայաստան նորմայից երեք անգամ պակաս ցորեն է ներկրվել

Հայաստանի Հանրապետություն 2019 թ. մոտ 350 հազար տոննա ցորեն է ներկրվել: Այս տվյալները երեկ մեզ ասաց «Ապավեն» խոշորագույն բեռնափոխադրող ընկերության ղեկավար Գագիկ Աղաջանյանը: Հիմնվելով այս տվյալների վրա՝ կարող ենք ասել, որ Հայաստան պետք է ամսական մոտ 30 հազար տոննա կամ օրական 900-1000 տոննա ցորեն, որպեսզի հայաստանյան շուկայի օրական պահանջարկն ապահովվի: Իսկ որքա՞ն ցորեն է ներկրվում այսօր՝ այս ճգնաժամային իրավիճակում Հայաստան, հատկապես, երբ Լարսում խառը վիճակ է, քանի օր է՝ բեռնատարները կանգնած էին, և նոր-նոր սկսել են արդեն շարժվել: Արդյոք կարողանո՞ւմ են կամ կկարողանա՞ն արտակարգ դրության պայմաններում ապահովել ցորենի, ըստ այդմ՝ նաև հացամթերքի պահանջարկը երկրում:

Ուստի, Hraparak.am-ը հարցում ուղարկեց Պետեկամուտների կոմիտեին՝ խնդրելով պատասխանել, թե վերջին մեկ ամսում քանի՞ տոննա ցորեն է ներկրվել Հայաստան: Հիշեցնենք, որ դարձյալ նույն Գագիկ Աղաջանյանի հրապարակած տվյալների համաձայն՝ անցյալ տարի Հայաստան ներկրված 350 հազար տոննա ցորենի մեծ մասը՝ 200 հազար տոննան, Հայաստան է բերվել ավտոտրանսպորտային բեռնափոխադրման միջոցով, և միայն 150 հազար տոննան է, որ երկաթուղային ճանապարհով է մտել Հայաստան:

Մեր հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ից տեղեկացրին հետևյալը.

«24.02.2020-24.03.2020թթ ժամանակահատվածում ՀՀ է ներմուծվել 10867 տ. ԱՏԳ ԱԱ 1001 (ցորեն) ծածկագրով դասակարգված ապրանք»:

Ստացվում է՝ փետրվարի 24-ից մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներկրվել շուրջ երեք անգամ պակաս ցորեն, քան դա տեղի էր ունենում 2019 թվականի ընթացքում: Այստեղից հարց է առաջանում՝ որտեղի՞ց մեր կառավարությանն ու ՏՄՊՊՀ-ին վստահություն, որ ճգնաժամային այս իրավիճակը երկար ձգձգվելու դեպքում իրենք ցորենի խնդիր չեն ունենա: Ցորեն ներկրողներն էլ մեզ հետ զրույցում ասացին, որ օրվա բերածն անմիջապես իրացվում է, չեն կարողանում պահեստավորել: Իսկ կառավարությունը չի հայտնում, թե մենք ցորենի որքան պաշար ունենք կուտակած, եթե ունենք, իհարկե: Սա ռազմավարական նշանակության հարց է, որի վերաբերյալ թերևս պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն, ցորենի ներկրման այլընտրանքային ուղիներ մտածեն, որ հանկարծ ֆորս-մաժորի դեպքում երկիրը առանց հացամթերքի չմնա:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image