Երգչուհի Գաբիի պատասխանը՝ փոխքաղաքապետին

Երգչուհի Գաբիի պատասխանը՝ փոխքաղաքապետին

Երգչուհի Գաբի Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգանք ունեցեք ձեր երգիչների հանդեպ, ովքեր ցրտին բքին սահմաններում, մարզերում տարիներ շարունակ ելույթ են ունեցել, այն դեպքում, երբ կարող էին շատ հեշտ լքել հայրենիքը և աշխատել արտերկրում: Ի դեպ, բաճկոնների թեման էլ․ համաշխարհային շատ աստղեր բաճկոններով են ելույթ ունենում, եթե Փոփ կամ R&B ժանրի կատարողներ են՝ անգամ փակ դահլիճում այդ ժանրում Dress code ասվածը գոյություն չունի արդեն շատ վաղուց : Մշակութային հեղափոխությունը սկսում են բյուջեից, երբ ձեր երգիչներին կտրամադրեք օրկեստր, որակյալ տեխնիկա, պատշաճ կվարձատրեք, կհագցնեք, կտաքացնեք դահլիժները, այդ ժամանակ էլ կխոսեք ... ի դեպ, դեկտեմբերի 25 - ին Հրազդան քաղաքում բացօթյա համերգ է տեղի ունենալու, ես բաճկոնով եմ երգելու, նախորոք ասեմ»։