Հասարակություն

Վեդիում քամին պուլտո՞վ է

Վեդիում քամին պուլտո՞վ է

Ցեմենտի հնարավոր նոր գործարանի կառուցման և Վեդիում տեղի ունեցող պրոցեսները, իրականում ցանկացած համայնքային իշխանության, ինչու չէ նաև համապետական իշխանության, շահեկան  ներկայանալու հնարավորություն կարող է տալ։

Այս պրոցեսը իսկապես ժողովրդավարության, քաղաքացիների, քաղաքացիների խմբի, կոլեկտիվի իրավունքների և շահերի պաշտպանության դասական օրինակ է։ Հենց սա է կոչվում ժողովրդավարություն։
Առանց ավելորդ պիտակավորումների և կոնսպիրոլոգիական վարկածների փորձենք կետ առ կետ հասկանալ, թե որն է իրականությունը։
 
1. Մի ձեռնարկության աշխատակիցներ ունեն իրական մտավախություն, որ մի քանի կմ հեռավորության վրա նույնատիպ գործարանի կառուցմամբ իրենք կարող են կորցնել աշխատատեղը, կորցնեն տուն պահելու հնարավորությունը։ Արդյո՞ք, սրա մեջ ինչ-որ վատ բան կա, որ մարդը մտահոգ է իր և իր երեխայի ճակատագրով ու բարձրաձայնում է։

2. Համայնքի բնակիչները մտահոգ են, որ նոր գործարանի կողմից հանքի շահագործումը բնապահպանական լուրջ խնդիրներ է առաջացնելու։ Արդյո՞ք, սրա մեջ վատ բան կա, որ բնակիչը մտահոգվում է ու դրա մասին բարձրաձայնում, որ իր բնակավայրում էկոլոգիան կարող է կտրուկ վատանալ։ Ո՞րն է ավելի լավ՝ բարձրաձայնելը, թե՞ քաղաքացու հորթային լռությունն այն մասին, թե իր երեխան ինչ օդ  է շնչելու կամ ինչ ջուր է խմելու։

3. Համայնքի բնակիչները մտահոգություն են հայտնում, որ առանց այն էլ ջրի խնդիր ունեցող համայնքում նոր գործարանի կառուցմամբ կարող է ծանր վիճակ ստեղծվել։ Ո՞վ կասի, որ մարդկանց մտահոգությունը անտեղի է, արդարացի չէ։

4. Համայնքի բնակիչներն ասում են, որ տարածքում Կարմիր գրքում գրանցված կենդանիներ կան, որոնց համար հանքի շահագործումը լինելու է ոչնչացմանը հավասարազոր։ Ավելի լա՞վ կլիներ, որ մարդիկ անտարբեր լինեին այս ամեն ինչին
 Իրականում՝ ի՞նչ խնդիր դնում են  են մարդիկ, ճիշտ են ասում։ Մենք ուզում ենք ունենալ քաղաքացիներ, որ թքած ունե՞ն իրենց  ապագայի վրա, իրենց ընտանիքների ճակատագրի վրա, շրջակա միջավայրի, բնապահպանության, օդի, ջրի մաքրության վրա։

Եթե Հայաստանում լինեին արհմիություններ, և պետականության 30 տարում այդ համակարգը զարգացած լիներ, ապա քաղաքացիների փոխարեն արհմիությունը կկազմակերպեր ողջ ընդզումը և ցանկացած կարգով, այդ թվում՝ դատական կհաղթեր։ Բայց քանի որ դա չկա, մարդիկ ստիպված են անձամբ պայքարել իրենց իրավունքների և շահերի համար, և ոչ ոք նրանց մեղադրել չի կարող։ Ավելին՝ հասարակական կարծիքը լրիվ նրանց կողմն է։

Ի՞նչ պետք է անի համայնքային իշխանությունը տվյալ պայմաններում. անի այն, ինչը պահանջում է օրենքը՝ իրական լսումներ կազմակերպի, լուրջ մասնագետներ ներգրավի, նոր փարձաքննությունն կազմակերպի, ի վերջո՝ լսի իր ժողովրդին։ Շատ զավեշտալի է, որ իբր լսումների ժամանակ իբր մասնագետը ասում է «բնակչությանը վտանգ չկա, քամին այստեղ հյուսիսից արևելք է փչելու»։ Վեդիում քամին պուլտով հո չի՞։

Արեգ Մարգարյան
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image