Մի տեղ` թաղում, մի տեղ` հարսանիք

Մի տեղ` թաղում, մի տեղ` հարսանիք

Մենք տեղեկացրել էինք, որ վախճանվել է պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի մայրը: Նա մի քանի օր առաջ էր մահացել, բայց քանի որ նախարար որդին` Կարապետյանը մեկնել էր Մոսկվա` մասնակցելու «Զապադ-2021» զորավարժություններին և սահմանազատման հարցով կարևոր բանակցություններ էին ընթանում, ուստի մոտ 4 օրով հետաձգել էին սգո արարողությունները: 

Մենք տեղեկացանք, որ նախարարի մոր հոգեհանգիստն ընթանում է այսօր` Նոր Նորքի 2-րդ զանգվածի եկեղեցում, իսկ հուղարկավորությունը կլինի վաղը:

Միաժամանակ իշխանական վերնախավում այսօր նաև քեֆ-ուրախություն է. ամուսնանում է իշխանությունների սրտի օլիգարխ, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր` Էդվարդ Սուքիասյանի որդին: Սուքիասյանի որդու և հարսնացուի պսակադրությունն էլ տեղի էր ունենում Աբովյան փողոցի Սուրբ Աննա եկեղեցում, որի բակում այսօր բազմաթիվ շքեղ մեքենաներ նկատեցինք: Սուքիասյաններին պատկանող ամբողջ ավտոպարկն այնտեղ էր: Իսկ հարսանեկան խնջույքը տեղի է ունենալու Արտակ Թովմասյանին պատկանող «Դվին» մյուզիք հոլում: Հարսնացուն պատահական ընտանիքից չէ` Արարատյան մաքսատան նախկին պետ Տիգրան Թադեւոսյանի դուստրն է: