Հանրային կապերի եւ տեղեկատվության ՊՈԱԿ-ի Օրբելի վերլուծական կենտրոնի կազմակերպած «Օրբելի ֆորում 2025»-ին, որը կայացավ նոյեմբերի 4-6-ը, պարզվում է, ոչ միայն թուրք, այլեւ ադրբեջանցի լրագրողներ են ներկա եղել։ Հրավերն ուղարկել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։ Մենք տեղեկացանք, որ լրագրողներն Ադրբեջանի պետական Azertac լրատվամիջոցից են եղել։ Հայաստանում նրանց կեցության ծախսերը հոգացել է հրավիրող կողմը՝ ՀՀ կառավարությունը։ Հյուրանոցում նրանց անվտանգությունը խստորեն պահպանվել է։ Նախ՝ մինչեւ նրանց ժամանելը նախապես ամբողջ տարածքը սանրել են, եւ այստեղ գտնվելու 3 օրվա ընթացքում սենյակի դռան մոտ մշտապես անվտանգության աշխատակիցներ են կանգնած եղել։ Մեզ հետ զրույցում «Օրբելի ֆորումի» ժամանակ ադրբեջանցի լրագրողների հետ կապի պատասխանատու Դավիթ Սարգսյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ լրագրողների խումբը 2 անձից էր կազմված․ «Նրանք Հայաստանում մնացել են 3 օր` Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում։ Ծախսերի մասով որեւէ տեղեկություն չունեմ, այդ մասով ես չեմ զբաղվել»։ Ասաց, որ ժամանել էր 4 ադրբեջանցի` 2 լրագրող եւ 2 բանախոս։ Նշենք, որ «Մարիոթ»-ում ստանդարտ համարներում մեկ անձի կեցության 1 օրվա արժեքը տատանվում է 100-150 հազար դրամի սահմաններում։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
×
❮
❯