Պատգամավորները բացատրություն են պահանջել Արարատ Միրզոյանից

Պատգամավորները բացատրություն են պահանջել Արարատ Միրզոյանից

Ազգային ժողովի պատգամավորների շրջանում լուրեր են հասել, որ «Իմ Քայլի» պատգամավորներից երկուսի թեստերը դրական են եղել: Ինչպես հայտնի է, վաղը՝ մարտի 31-ին Արցախում ընտրություններ են եւ ԱԺ-ից պատվիրակություն է այսօր մեկնել՝ դիտորդական առաքելությամբ: Բայց մինչ մեկնելը, պատվիրակները կորոնավիրուսի վերաբերյալ թեստեր են հանձնել : Պատգամավորներին լուրեր է հասել, որ երկուսի մոտ թեստը դրական պատասխան է տվել:

Այսօր մինչեւ արտահերթ նիստի սկսվելը իշխող ֆրակցիայի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը եւ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին փոխանցել են իրենց շրջանում առկա մտահոգությունները եւ պահանջել հրապարակել ինչպես բոլոր այն պատգամավորների անունները, որոնք թեստ են հանձնել, այնպես էլ արդեն «վարակակիր» երկուսի, անգամ մեկ հոգու անուն են հնչեցրել, որը հասկանալի պատճառներով չենք գրում:

Սակայն, Միրզոյանը հանգստացրել է պատգամավորներին՝ ասելով ամեն ինչ նորմալ է, հանգիստ եղեք, պատգամավորները կրկնակի թեստեր են անցել եւ ցույց է տվել բացասական: Այդուհանդերձ, անգամ այս հայտարարությունից հետո  իմքայլականների շրջանում սկսել են բուռն քննարկումները, փորձել են լարել հիշողությունը, թե ովքեր են շփվել այդ պատգամավորների հետ: