Խոշոր վթար Պռոշյանում՝ «Ֆայտոն» տաքսիի մասնակցությամբ. կան տուժածներ

Խոշոր վթար Պռոշյանում՝ «Ֆայտոն» տաքսիի մասնակցությամբ. կան տուժածներ

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել հյուսիս-հարավ ավտոմայրուղու՝ Պռոշյան գյուղի հատվածում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի և «Հյունդայ» մակնիշի մեքենայի մասնակցությամբ։

«Մերսեդես» մակնիշի մեքենան պատկանում է Գյումրու «Ֆայտոն» տաքսի սերվիսին, որը, ըստ խոսակցությունների, պատկանում է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի ազգականին։ «Ֆայտոն» տաքսի ծառայությունը իրականացնում է ուղևորափոխադրումներ՝ Գյումրիից Երևան։

Դեպքի վայրում էին շտապօգնության մեքենաներ, բժիշկները օգնություն էին ցուցաբերում տուժածներին։