Իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի բնակարանում, ամառանոցում, նույնիսկ ավտոտնակում։
Թե ինչ քրեական վարույթի շրջանակներում են իրականացվել գործողությունները, դեռևս հայտնի չէ։
«Հրապարակ»-ի թղթակցի հետ զրույցում Ռուբեն Վարդազարյանն ասաց, թե թեմայի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունի։
«Չեմ ուզում մեկնաբանել տեղեկությունը»։
Հարցին՝ դժգոհություններ ունի՞, թե ոչ, արդյո՞ք իրավաչափ համարում է իր տունը խուզարկելու իրավապահների որոշումը, Վարդազարյանը միայն ասաց, որ չի դժգոհում։
Հարցին՝ ո՞վ է գործով իր փաստաբանը, ասաց․ «Շատ փաստաբաններ ունեմ»։